Նորություններ

Վարչապետը նոր խորհրդական ունի

Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Նման որոշում է այսօր ստորագրել գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը։ Ստորև ներկայացնում ենք նոր խորհրդականի կենսագրականը․

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957 թ., 10 նոյեմբերի, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղ

Կրթություն
1980թ.- Գուգարքի գյուղատնտեսական տեխնիկում
1986թ.- Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ՝ գյուղատնտեսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1980-1981թթ. – Վարդաբլուրի պետտնտեսությունում օղակավար
1981-1994թթ. – սորտափորձարկման կայանում գյուղատնտես, տնօրեն, պետտնտեսության գլխավոր գյուղատնտես, կոլեկտիվ տնտեսության նախագահ
1994-1996թ. – Վարդաբլուրի գյուղական խորհրդի նախագահ, նաև կոլեկտիվ տնտեսության նախագահ և սորտափորձարկման կայանի տնօրեն
1996-1999թթ. – Վարդաբլուրի գյուղապետ
1999-2007թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, գյուղատնտեսության հարցերով զբաղվող խմբի անդամ
2007-2010թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, ԱՊՀ երկրների Բուսասանիտարիայի համակարգող խորհրդի փոխնախագահ
2011թ. – «Հունայկա» ՍՊԸ-ում՝ որպես գյուղատնտես

Այլ տվյալներ
Ֆերմերների ազգային միության խորհրդի անդամ է: Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդամ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել