Նորություններ

62 զոհ, 54 վիրավոր Պորտուգալիայում

Պորտուգալիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել. անտառային հրդեհի հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել երկրի կենտրոնական հատվածում: Սուգը կտևի մինչև հունիսի 20-ը: Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան հայտնել է, որ մինչև հունիսի 20-ը կհետաձգվեն բոլոր պաշտոնական միջոցառումները:

Առնվազն 62 մարդ է զոհվել, կա 54 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. գրում է Publico պարբերականը:

Հրդեհը բռնկվել է հունիսի 17-ին, Լեյրիա շրջանում՝ մայրաքաղաք Լիսաբոնից մոտ 200 կմ հեռավորության վրա: Տեղի ոստիկանության տվյալների համաձայն, բոլոր փաստերը վկայակոչում են այն մասին, որ հրդեհը դիտավորության հետևանք չէ: Փորձագետները հայտնում են, որ հրդեհի պատճառը եղել է կայծակի ծառին հարվածը:

Այս դեպքից հետո ամբողջ երկրում օդի ջերմաստիճանը բարձրացրել է, ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճան C-ին: 

 Իրավաբան.net     

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել