Գավառում գայլերը ոչխաներ են հոշոտել

Հունիսի 17-ին, ժամը 20:49-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում գայլերը հոշոտել են 6 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), մասնակի՝ 5 գլուխ, կորել է 2-ը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Գավառի փոխքաղաքապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել