Ջրանցքն ընկած կնոջը փրկել են, տեղափոխել հիվանդանոց

Հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սևան-Հրազդան» ջրանցքը՝ Կոճոռ թաղամասի սկզբնամասում:

Փրկարարները Շահումյան փողոցի վերջնամասում (հյուսիսային հատված)՝ ջրանցքից (ընկած վայրից մոտ 300 մ հեռավորությունից) դուրս են բերել 1962 թ. ծնված Կ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել