Գողացել են «հասկի» ցեղատեսակի շանն ու հայտնվել դատարանում

Երկու երևանցիների մեղադրանք է առաջդրվել շուն գողանալու համար:  Մեղադրական եզրակացության համաձայն Հարություն Մուրադյանը  և Վալերի Ղազարյանը եկել են նախնական համաձայնության և որոշել հափշտակել Վ.Բ.-ին պատկանող շանը:

Նրանք 2016թ. նոյեմբերի 1-ին միասին գնացել են Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ակումբի հարակից բաց տարածքից գաղտնի հափշտակել են այնտեղ գտնվող` Վ.Բ.-ին պատկանող «հասկի» ցեղատեսակի  շանը: Նշենք, որ այն գնահատվել է շուրջ  450.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Երկու ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել