Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և նրա աշխատակիցները պարգևատրվել են 700 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և վարչության մի քանի աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը հունիսի 14-ին նոր հրաման է ստորագրել՝ Հենրիկ Նավասարդյանին և վարչության ևս 6 աշխատակիցներին պարգևատրելով յուրաքանյուրը 100 հազար դրամ գումարով, ընդհանուր պարգևատման համար տրամադրվել է 700 հազար դրամ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ աշխատանքային և ծառայողական պարտականությունները  բարեխիղճ կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել