Թակարդ վարորդների համար. խուսափեք 20-50000 դրամով տուգանվել

Ֆեյսբուքյան «Ճանպարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբի անդամներից Արա Մինասյանը զգուշացնում է խաչմերուկներում լուսացույցների խնդրի մասին.

«Աջ սեկցիայի կարմիր արգելող ազդանշանով լուսացույց՝ Երևանի Արշակունյաց-Քրիստափորի խաչմերուկում, իսկ վարորդները մշտապես ընկնում են «արգելող աջ սեկցիա» ծուղակը այլ խաչմերուկներում:

Հարգելի վարորդներ, Երևանում արդեն կա գործող աջ սեկցիայի կարմիր արգելող ազդանշանով լուսացույց, տեղադրված է և գործում է Արշակունյաց-Քրիստափորի խաչմերուկում, որտեղ սակայն դրա կարիքն այնքան էլ չի զգացվում, որովհետև աջ սեկցիան հիմնական ուղիղ կանաչի դեպքում բաց է: Իսկ ծուղակային խաչմերուկներում` Խորենացի-Մաշտոց, Ամիրյան-Մաշտոց, Մոսկովյան-Բաղրամյան, որտեղ հիմնական ուղիղ կանաչ ազդանշանի դեպքում աջ սեկցիան փակ է, ՃՈ-ն նման լուսացույցեր չի տեղադրում, օրական տուգանելով 200-300 վարորդի 20000 դրամով, երբեմն նաև 50000: Խմբով դիմենք ճՈ-ին նշված խաչմերուկների արագ կահավորման համար»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել