Նորություններ

ԿԳՆ-ն առաջարկում է ներդնել «ուսուցչի օգնականի» պաշտոնը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է ներդնել «ուսուցչի օգնականի» ինստիտուտը: Այս նպատակով ԿԳՆ-ն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ։

Ըստ գերատեսչության՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում՝ ավելացնելով «ուսուցչի օգնականի» պաշտոնը:

Պաշտոնի նկարագիրը մշակվել է եվրոպական, մասնավորապես սկանդինավյան երկրների, Կանադայի և ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսուցչի օգնականը ներդրվել է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 27-ի N 46-Ն որոշման համաձայն:

Որոշման նախագծում հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) պաշտոնի նկարագրից հավնել է «միջին մասնագիտական կրթություն» որակավորման պահանջը:

Բացի այդ, կատարվել են նաև այլ փոփոխություններ։

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել