26.7 միլիոն դրամ՝ ՃՈ մեքենաների լվացման համար

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների լվացման համար այս տարի հատկացվել է 26 միլիոն 750 հազար դրամ: Այս տարվա փետրվարի 16-ին փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի և «Յուտեկ-Ավտո» ընկերության տնօրեն Տ. Գևորգյանի միջև կնքվել է պայմանագիր ավտոմեքենաների լվացման ծառայությունների իրականացման համար:

Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ ավտոմեքենաները պետք է լվացվեն 5-6 օրը մեկ անգամ 2100-2400 դրամով:

Դեռևս նախորդ տարի հայտնի էր դարձել, որ «Յուտեկ-Ավտո» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետերը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է՝ Արթուր Գևորգյանը: Սակայն ներկայումս իրավաբանական անձանց պետռեգիստրում նշվում է, որ Արթուր Գևորգյանի մասնակցությունն այս ընկերությունում դադարեցված է:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել