ԿԲ խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել

Կենտրոնական բանկի հունիսի 9-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները:

Խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Սիսիան», «Կապան», «Էջմիածին», «Հատիս», «Մարտունի» և «Սևան» մասնաճյուղերը, «ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրել, վերաձևակերպել Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի արտաժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել «ՄԱԺՈՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 270 լիցենզիան:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել