Վնասաբեր կարկուտ է տեղացել Ծաղկաշատում

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Հայտնում են ԱԻՆ-ից:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:

Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել