«Պետությունը ներկայումս չի կարող արգելել աջ ղեկ ունեցող վարորդներին օգտագործել իրենց մեքենաները»

Եթե պետությունը ցանկանում է սահմանափակել աջ ղեկով մեքենաների կիրառումը Հայաստանում, ապա այդ արգելը պետք է օրենքի ընդունումից հետո կիրառվի, ոչ թե մինչ այդ ներմուծված մեքենաների պարագայում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը շեշտում է պետությունը ներկայումս չի կարող արգելել աջ ղեկ ունեցող վարորդներին օգտագործել իրենց մեքենաները, եթե կառավարությունում իսկապես վճառակամ են այս հարցում, ապա պարտավոր են փոխհատուցել վարորդներին․ «Եթե ժամանակին թույլ ես տվել՝ ներկրելու, այդ մարդը չէր կարող կանխատեսել, որ 4-5 տարի հետո օրենքը կփոխվի և նրանց կարգելեն օգտագործել այդ մեքենաները, չեմ կարծում, որ օրենքը կփոխվի, կարող է կիրառվել օրենք, որ մարդկանց արգելեն ներկրում, բայց ովքեր արդեն ունեն, չկա որևէ մեխանիզմ նրանց արգելելու»,- եզրափակում է պարոն Ղազարյանը։

Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ կառավարությունում աջ ղեկով մեքենաները արգելող նախագիծ է մշակում, ոստիկանությունից պաշտոնապես հայտնել են, որ իրենց մարմնում նման նախագիծ չկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել