Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին՝ պետական գնումներին մասնակցելու համար

Նորաստեղծ  կամ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին ավելի մեծ հնարավորություն կունենան մասնակցելու պետական գնումների մրցույթներին և պետությանը ապրանքներ ու ծառայություններ մատուցել: Այսուհետև մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ գնումների դեպքում որակավորման չափանիշներ չեն լինի. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարության  պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Պետական գնումների մրցույթներին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այն անձանց, որոնք պետությանը պարք ունեն, որը սակայն չի կարող գերազանցել գործարքի գնի 1 տոկոսը ( բայց ոչ ավել քան 50 հազար դրամը):

Գնման մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը գրեթե կիսով չափ կրճատվել է: Նաև բոլոր փաստաթղթերի օրինակելի ձևերը հրապարկվում են, որպեսզի մասնակիցները ավելորդ դժվարություններ չունենան:

Վերացվել է շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման ընթացակարգը:  Իրավաբան.net -ի հարցմանն ի պատասխան ասաց, որ այն կատարվել է ԵԱՏՄ օրենսդրությանը մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով.

«Հակակոռուպցիոն և մյուս  էլեմենտների հետ կապված այս փոփոխություններ էին կատարվում, ու քանի որ ունեինք ստանձնած  միջազգային պարտավորություններ, նաև այդ փոփոխությունը կատարվեց: Սա որևէ բովանդակային փոփոխություն չի առաջացնում: Մենք հիմա ավելի լավ բան ենք անում, էլեկտրոնայաին աճուրդների  ծրագրային մշակման ուղղությամբ, որը, ըստ էության, ավելի կթեթևացնի գործընթացները:Նախատեսում ենք մինչև տարեվերջ  շահագործման հանձնել»,- ասաց Ս. Շահնազարյանը:

Նախատեսվում է մինչև հունիսի վերջ  ներկայացնել  gnumner.am նոր կայքը, որն ավելի պարզ և մատչելի կառուցվածք կունենա, քան ներկայիս գործող կայքն է:

Սերգեյ Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ գնման ընթացակարգերի վերաբերյալ հացերին արագ արձագանքելու համար գործում է թեժ գիծ՝ 010 28 93 27, ինչպեսև էլեկտրոնային գնումների բաժնի հեռախոսահամարը՝ 010 28 93 20:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել