Նախկին կնոջ բնակարանի դուռը այրել է

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ընտանեկան բռնության գործ. ամբաստանյալի աթոռին է Հմայակ Պետրոսյանը, ով մեղադրվում է նախկին կնոջը գույքային վնաս հասցնելու մեջ:

Մեղադրանքի համաձայն՝ նա անբարյացակամ հարաբերություններ է ունեցել նախկին կնոջ հետ այն բանի համար, որ  պարբերաբար կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ ունենալու պատճառով ամուսնալուծվել են:

2017 թվականի ապրիլի 11-ին, ժամը 21:30-ի սահմաններում ալկոհոլի ազդեցության տակ  գնացել է նախկին կնոջ տուն՝ նրա հետ  հաշտվելու և միասին բնակվելու առաջարկությամբ, սակայն վերջինս մերժել է նրան և դուրս հրավիրել բնակարանից՝ փակելով մուտքի դուռը:

Հմայակը թակել է դուռը, սակայն կինը չի բացել դուռը: Գոռացել է, թե կհրկիզի նրանց մուտքի դուռը:  Եվ նախապես իր բնակարանի լամպը այրելու համար գնված և իր մոտ գտնվող 1.5 լիտր տարողությամբ պլաստաասե տարայի մեջ լցված շուրջ 100 գրամ նավթը լցրել է բնակարանի մուտքի դռան և դրա դիմաց գտնվող շորի վրա, այնուհետև այրել կրակայրիչով և հրկիզման եղանակով փորձել է պատճառել զգալի չափերով՝ 35.000 ՀՀ դրամ գույքային վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բնակարանատերերը բնակարան լցվող ծուխը նկատելով, անմիջապես դուրս են եկել, հանգցրել կրակը, իսկ նա դիմել է փախուստի:

Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել