Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում

Հունիսի 8-ին, ժամը 21:15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել