Հետադարձի տեղ՝ Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի:

Իրավաբան.net


       

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել