Պատգամավորը կարդացել է նախագիծը և նկատել «հային ոչ հարիր» դրույթներ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր, ինչպես նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրանիկ ելույթ ունեցավ Ազգային ժողովի ամբիոնից։

Պարոն Կարապետյանը երեկ կարդացել է Ազդարարման մասին նախագիծը և վերհիշել, որ ինքը և բոլորս հայ ենք, ուստի նման նախագիծ մեզ հարիր չէ․ «Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ։ Երեկ ես, երբ որ այդ նախագիծը կարդում էի, առաջին միտքը որ եկավ, ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խորհրդարանի պատգամավորը և հավելեց․ «Եկեք, բոլորս, բոլորիս գործ տանք»,- ասում էր նա և այս նախագիծը կապում «հայի տեսակի պահպանման» խնդրի հետ․ «Նման կերպ գաղափարները սերմանել ու խրախուսել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չէ։ Եկեք հայ մնանք»,- եզրափակեց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել