Գայանե Սողոմոնյանը 15 հազար դոլար է ստացել՝ որպես նվիրատվություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության արդեն նախկին պետ Գայանե Սողոմոնյանը 2011թ․ ստացել է 15 հազար դոլար նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք տիկին Սողոմոնյանի հայտարարագրից, որը ներկայացվել է ՀՀ վերահսկիչ պալատնի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի հայտարարագրի հետ։

2011թ․ վերջում Սողոմոնյանի դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ և 2329 դոլար, բացի նվիրատվությունից նրա եկամուտները գոյացել են նաև աշխատավարձից, հարկային տարում 2,6 մլն դրամի չափով։

Հաջորդ տարի տիկին Սողոմոնյանի դրամական միջոցները ավելացել են հասնելով 5,5 մլն դրամի, իսկ 2013թ․-ին նա դրամական միջոցներ է կուտակել նաև եվրոյով՝ 1076 եվրոյի չափով։ Եկամուտների աղբյուրը կրկին միայն աշխատավարձն է եղել։

2013թ․ նա ունեցել է 5,7 մլն դրամ, 1076 եվրո և 2940 դոլար, այս գումարները պահպանվել են նաև հաջորդ տարվա սկզբին, սակայն 2014թ․ վերջին կտրուկ նվազել են դրամով և եվրոյով միջոցները, ավելացել՝ դոլարով կարողությունը՝ 1,6 մլն դրամ, 1100 եվրո և 12 500 դոլար։

2015թ․-ին դոլարով միջոցները նվազել են՝ դառնալով 7500 դոլար։

2016թ․ վերջում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախկին պետն ունեցել է 1,6 մլն դրամ, 1100 եվրո և 5000 դոլար։

Այս ողջ ընթացքում նրա եկամուտների աղբյուր է նշվել միայն աշխատավարձը։

Նշենք, որ Սողոմոնյանի ամուսինը՝ Իշխան Զաքարյանը 2017թ․-ին պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նշել է, որ ունի 4,5 մլն դրամ, 5500 դոլար և 33 500 եվրո։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել