Ավտոմեքենա է այրվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 18:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտա թիվ 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:44-ին, մարվել՝ 18:56-ին:

Այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 63 SL 874 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Չ.) ամբողջությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել