Իրավունք ունի՞ ՃՈ տեսուչը տուգանելիս վարորդի ձեռքից վերցնել վարորդական վկայականը

Ճանապարահային ոստիկան-վարորդ շփման ժամանակ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ վարորդը համառորեն պնդում է, որ ոստիկանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավունք չունի վարորդի ձեռքից վերցնելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:

Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ նման պահվածքը նպատակ է հետապնդում ստեղծել արհեստական լարվածություն և զոհի տպավորություն: Պարոն Բիչախչյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրելլ է.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը, տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:

Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող փաստաթղթերը:

Ոստիկանի «պահանջ», «ստուգել», «ներկայացնել» տերմիններն իրենցից ենթադրում են փաստաթղթերն ունենալ իր ձեռքին, ոչ թե դիտարկելու որոշ հեռավորությունից:

Փաստաթուղթ ստուգող պաշտոնատար անձն ինքն է թելադրելու վարքագծի կանոնը, այլ ոչ վարորդի քմահաճույքին ենթարկվի:

Օրենքով սահմանված դեպքերում փաստաթղթերը վերցնել և սահմանված կարգով հետ վերադարձնելն այլ գործողություն է, իսկ ստուգելը, արձանագրություն կազմելը և հետ վերադարձնելն այլ գործողություն»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել