Սևանա լճում երկու ձկնորս են կորել

Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքները Սևանա լճում և ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել