Հրդեհ «Երևան» տոնավաճառում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել