Երևանում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ստորև ներկայացնում ենք սոցիալական ցանցի օգտատեր Կարեն Անթաշյանի կողմից արված լուսանկարները՝

 Լուսանկարները՝ News.am-ից
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել