Կորած քաղաքացու դին գետից հայտնաբերեցին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է Ողջի գետի վրայով անցնող հետիոտնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հետադարձ կապով ճշտվել է, որ քաղաքացին ս. թ. հունիսի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում դուրս է եկել աշխատանքից և այլևս տուն չի վերադարձել:

Փրկարարները «Քաջարան» հյուրանոցի մոտակայքում՝ Ողջի գետում (ենթադրվող ընկած վայրից մոտ 500 մ հեռու), հայտնաբերել են Խանջյան փողոցի թիվ 4/15 հասցեի բնակիչ՝  1968 թ. ծնված Կ. Ն.-ի դին:

Փրկարարները քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել