Դպրոցականները ցուցադրեցին ՏՏ-ով ստեղծված իրենց աշխատանքները

Վայոց Ձորի մարզի դպրոցականները հունիսի մեկին Եղեգնաձորում հետաքրքիր ցուցահանդես էին կազմակերպել. «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ ռոբորտներ, 3D տպիչներով ստեղծված զարդեր, բաժակներ, փորագրված նկարներ և այլն:

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ստեղծվել և գործարկվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ: Հանրապետության տարբեր դպրոցներում գործում է շուրջ 200 լաբորատորիա: «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից:

Ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով նպաստել մարզային զարգացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաև հեռավոր գյուղերում:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել