Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

ՀՀ կառավարության  2016 թվականի հունիսի 23-ի N 640-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման համաձայն առաջնորդվելով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ և 30.2-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը, 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը «անձնագիր կամ նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ» բառերով.

2) որոշման նախաբանը «9-րդ մասի» բառերից հետո լրացնել «, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ և 30.2-րդ հոդվածի 3-րդ մասերի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի`

ա. վերնագիրը «անձնագիր կամ նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ» բառերով,

բ. աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի 2-րդ սյունակը «անձնագրի» և «անձնագիր» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի» և «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերով,

գ. աղյուսակի 6-րդ, 7-րդ կետերը «նոր նույնականացման քարտ» բառերից առաջ, իսկ 8-րդ, 9-րդ և 12-րդ կետերը «նույնականացման քարտ» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի» բառերով,

դ. աղյուսակի 11-րդ կետը «(կենսաչափական տվյալներով)» բառերից հետո լրացնել «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի N 1 ձևի պայմանագրի վերնագիրը, պայմանագրի 1.1-ին կետը «նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ» բառերով, իսկ 1.3-րդ և 4.2-րդ կետերը «նույնականացման քարտը» բառերից հետո` «կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել