Գառներն անվճար էին «գնել», բայց՝ թանկ վճարեցին

Արմեն Ասատրյանն ու Ս. Տեր-Վարդանյանը նախապես պայամանավորվել և երկուսով գնացել էին Հայրավանք գյուղ՝ գառներ գնելու: Երկուսին էլ ուրիշի զգալի չափերի գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավարության համար մեղադրանք է առաջադրվել:

Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ տղամարդկանց մոտ եղել է 4 հատ 50 ԱՄՆ դոլարանոց և 2 հատ 1000 ՌԴ ռուբլիանոց թղթադրամներ, սակայն դրանք կեղծ են եղել: Հայրավանք գյուղի բնակչից այդ թղթադրամներով գնել են 3 գլուխ գառ՝ պատճառելով շուրջ 115.000 ՀՀ դրամի վնաս:

Գործը քննվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում՝ դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Որպես խափանման միջոց նրանց նշանակվել է՝  ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել