ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատախազներին և քննիչներին առնչվող օրենսդրական փաթեթը

53 կողմ և 23 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու փաթեթն։

Այս նախագծով՝

1. Հնարավություն է ընձեռվում ՀՀ դատախազությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 295,825.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 151,825.000 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 144,000.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 260,358.556 դրամ, որն ընդհանուր կկազմի 556,183.566 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 295,825.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա: Ներկայիս դինամիկան հաշվի առնելով, այն կլինի յուրաքանչյուր տարի 4-5 աշխատակցի կենսաթոշակի նշանակման սահմաններում, ինչը կկազմի միջինը 28,600.000 դրամ:

2. Հնարավություն է ընձեռվում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 55,200.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 30,000.000 դրամ, յուրաքանչյուր տարվա վճարվելիք կենսաթոշակից՝ 25,200.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 30,000.000 դրամ, որն ընդհանուր կկազմի 85,200.000 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 55,200.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:

3. Հնարավություն է ընձեռվում ՀՀ քննչական կոմիտին խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 245,044.236 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 43,444.236 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 201,600.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 310,072.581 դրամ, որն ընդհանուր կկազմի 555,116.817 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 245,044.236 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:

4. Հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 թվականի եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը, ինչպես նաեւ ապահովելով ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի համակարգում երկար տարիների մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետագա աշխատանքը, նրանց միջոցով գիտելիքների եւ փորձի փոխանցումը, ինչպես նաեւ արդյունավետ եւ սահուն կադրային քաղաքականության իրականացումը, այսինքն՝ վերացվում է օրենսդրական այն խոչընդոտը, ինչը դրդում է 20 տարվա դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի աշխատանքային ստաժ ձեռքբերածներին առավել բարենպաստ կենսաթոշակային սոցիալական երաշխիքը չկորցնելու համար մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն օգտվել վերը նշված օրենքի դրույթով ամրագրված իրավակարգավորումից, իսկ ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը չի զրկում կայուն եւ սահուն կադրային քաղաքականություն վարելուց: Այսինքն՝ հանրային շահի տեսանկյունից՝ կապահովի ներդաշնակ սերնդային փոփոխություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել