Եղանակային տատանումներ՝ առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հունիսի 1-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  33.60C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       8.30C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.80C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել