Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 30-ին անկացվում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունից դադարեցվել են Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի պատգամավորական լիազորությունները, իրենց իսկ հրաժարականի համաձայն: Այս մասին նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել