ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր և անվճար ծառայություն է գործարկել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր՝ «Քարտուղար+» ծառայությունը, որը հեռախոսի անջատված կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու դեպքում, հնարավորություն է տալիս հասանելի դառնալուն պես տեղեկացնել այդ մասին այն բաժանորդներին, որոնցից ունեք բաց թողնված զանգեր:

Դրա համար անհրաժեշտ է մեկ անգամ ակտիվացնել ծառայությունը:

Գործողություն Հրահանգ
«Քարտուղար+» ծառայության ակտիվացում *143*1#
«Քարտուղար+» ծառայության ապաակտիվացում *143*0#
«Քարտուղար+» ծառայության կարգավիճակի ստուգում *143#
Հեռախոսահամարի ավելացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակ» *143*հեռախոսահամար*0#
Հեռախոսահամարի հեռացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակից» *143*հեռախոսահամար*1#
«Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակի» դիտում *143*2#
Մուտք հրահանգների մենյու *143*3#

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հաղորդում են, որ ծառայությունն անվճար է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար և հասանելի է նաև ռոումինգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել