Խոշոր հրդեհ մայրաքաղաքում. հայտարարվել է «Բիս 1» աստիճան

Մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեը:

Ժամը 00:14-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 շինության՝ նախկին «Օրբիտա» ՓԲԸ տարածքում գտնվող էլ. սարքերի վերանորոգման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:30-ին:

Ամբողջությամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 500 քմ, 2 անսարք ֆրեզերային հաստոց և կենցաղային իրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել