Հրդեհվել են երկու ավտոմեքենա. կան տուժողներ

Մայիսի 27-ին, ժամը 23:38-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Հայտնում են ԱԻՆ-ից

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Երևան հատվածի 11–րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» մակնիշի 028 TT 01 (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ա.), «ՎԱԶ-2107» մակնիշի 34 AV 444 (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Հ.) և «Mercedes C-180» մակնիշի 35 AD 059 պետհամարանիշերով ավտոմեքենաները և բռնկվել:

«Hyundai Elantra» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և վերջինիս ուղևոր՝ 1981 թ. ծնված Դ. Մ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:15-ին: Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել