ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

Ռազմական ոստիկանության համակարգում երկարատև ու արդյունավետ ծառայության համար շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին, ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել