ՃՈ․ 7 ավտոմեքենա վարել են անչափահասներ

Ոստիկանությունը ներկայացնում է «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (մայիսի 26-ի ժամը 12-ի դրությամբ)։

Ըստ այդմ՝ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):

Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել