Ջուր չի լինի Երևանում և մարզերից մի քանիսում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը։

Աջափնյակ վարչական շրջան՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյանի՝ Հրշեջ կայանի,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` ամբողջությամբ,

Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,

Կոտայքի մարզ՝ Զովունի, Քանաքեռավան գյուղերի,

Արմավիրի մարզ՝ Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել