Նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանն ունի 53 մլն դրամ

Պաշտոնների փոխատեղում՝ գործադիրց դեպի ազգային ժողով և հակառակը։ Ռաֆիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին ընտրվեց ԱԺ պատգամավոր՝ մայիսի 18-ին ազատվելով Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից, նրա փոխարեն այսուհետ կպաշտոնավարի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

34 ամյա Բոթոյանը պաշտոնը 2012թ․ ունեցել է 40 մլն դրամ և 10 հազար դոլար, Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնին ստանձնելու տարվա վերջում 8 մլն դրամով ձեռք է բերել «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա։

Հաջորդ տարվա վերջում պատգամավորի աշխատավարձը կազմել է 3,3 մլն դրամ, սակայն դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են՝ հասնելով 45 մլն դրամի և 15 հազար դոլարի։

2014թ․-ին հայտարարագիր չի ներկայացրել պարոն Բոթոյանը, 2015թ․-ին նշված է միայն դրամով դրամական միջոցները, թե ինչի վրա է ծախսվել 15 հազար դոլարը՝ տեղեկություն չկա։

2016թ․-ին պարոն Բոթոյանի դրամական միջոցները հասել են 53 մլն դրամի, նրա տարեկան աշխատավարձը կազմել է 6,4 մլն դրամ, այսինքն՝ ամսական շուրջ 540 հազար դրամ։

Նորնշանակ մարզպետի կինը 2012 և 2013 թթ․ ոչ մի դրամական միջոցներ կամ եկամուտներ չի հայտարարագրել, 2014թ․-ին, հետևելով ամուսնու օրինակին՝ հայտարարագիր չի ներկայացրել, իսկ 2015թ․-ի վերջում գնել է «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի ավտոմեքենա, ստացել փոխառություններ (վարկեր) 3,6 մլն դրամի չափով, իսկ 2016թ․-ին դրամական միջոցները կազմել են 600 հազար դրամ։

Կարեն Բոթոյանը ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին Ալդան քաղաքում (Յակուտիայի մարզ, ՌԴ):

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2007թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտը: Լեռնային ճարտարագետ: 2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:

2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է տեսուչ: 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն:

2012թ. մայիսի 6-ին  ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2012թ., ՊՆ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել