ԱԻՆ․ ժայռաբեկորի պայթեցման հետևանքով ավտոճանապարհ փակ կլինի

Մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությունը։

Քարվաճառ–Վարդենիս ավտոճանապարհին (23-րդ կմ) իրականացվել են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ:

Ժամը 11:00-ից նշված ավտոճանապարհը մաքրման աշխատանքների վերսկսման հետևանքով փակ է լինելու:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ–ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել