Վարդան Արամյանի կենսագրությունը

Վարդան Արամյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: Հրամանագիրը ստորագրվել է այսօր՝ մայիսի 25-ին: Ստորև ներկայացնում ենք պարոն Արամյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975թ., 4 դեկտեմբերի, Երևան

Կրթություն
1992 – 1997թթ. Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, համաշխարհային էկոնոմիկա բաժին
2004թ. – ԹԱՖԹՍ համալսարան (ԱՄՆ-Բոստոն), Ֆլետչեր դպրոց, Տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցում

Աշխատանքային գործունեություն
1999-2002թթ – ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի դրամավարկային վարչության մասնագետ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ
2002-2003թթ – ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի մակրոտնտեսագետ
2003-2008թթ – ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժնի պետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ
2008-2013թթ – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2013-2016թթ – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ ֆինանսների նախարար

2017թ. մայիսի 25-ից վերանշանակվել է

Այլ տվյալներ
Զինապարտ է, կրտսեր սերժանտ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկե մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով: Մի շարք հոդվածների և գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարդացեք նաև՝

Մենք ուզում ենք, որ պետական ֆինանսերի կառավարման ոլորտում բարձր լինի կարգապահությունը. Վարդան Արամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել