Վաչե Գաբրիելյանը՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաչե Գաբրիելյանին նշանակել է փոխվարչապետ և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Ստորև ներկայացնում ենք պարոն Գաբրելյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968թ., 24 նոյեմբերի, Երևան

Կրթություն
1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում,
1992-1998 թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում:
1998 թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:

Աշխատանքային գործունեություն
1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:
1994-1998 թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:
1999-2008 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
2008-2010թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2010 թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:
2013 թ. մայիսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
2013-2014թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
2014թ. ապրիլ – նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
2014 թ. նոյեմբերի 28-ից՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրերով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել