«ԵԼՔ» դաշինքն ընտրել է Երևանի ավագանու իր ղեկավարին և քարտուղարին

Մայիսի 25-ին տեղի ունեցած «ԵԼՔ» դաշինքի Երևանի ավագանու խմբակցության նիստում խմբակցության «ԵԼՔ» դաշինքի Երևանի ավագանուընտրվեց Դավիթ Խաժակյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Թեհմինա Վարդանյանը:

Ստորև ներկայացնում ենք Թեհմինա Վարդանյանի կենսագրությունը։

Ծնվել է 1988թ. Երևանում։

2004-2008թթ.-ին սովորել է Թարգմանչաց գործ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում և ստացել բակալավրի աստիճան։

2011-2013թթ. սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում Լրագրության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան։

2012թ.-ին աշխատել է որպես սոցիոլոգ։

2012թ-ին աշխատանքային պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հետուստաընկերությունում` որպես լրագրող

2013թ.-ին մագիստրոասական թեզը գրել է «ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանումը հայաստանյան հեռուստաեթերում» թեմայով։

2013-2014թթ. աշխատել է «ԳԱ ԳԵՐՄ- ԱՐՄ ՈՒԳ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում։

2014-2015թթ. աշխատել է «Դոյչ Մեդ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։

2006թ.-ին անդամակցել է «Հանրապետություն» կուսակցությանը։

Ամուսնացած չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել