Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել