Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, 28-ին, 30-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ին, 29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ին, 28-ին, 30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.50C (1994 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝        7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   19.00C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել