Վարչապետն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ կառավարության նիստին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին՝ հիշեցնելով, որ մայիսի 27-ին տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ։ Վարչապետը շեշտեց, որ ծրագրի հարցում գործադիրը խիստ հետևողական է լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ․ «Մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017թ․ նախատեսվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ, հաշվի առնելով նշյալը հանձնարարում եմ երկու ամսում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ համայնքներում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերում վարչական պատասխանատվության, այդ թվում՝ տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ»,- նշեց պարոն Կարապետյանը՝ հանձնարարելով միջգերատեսչական հանձնաժողովն ամսական մանրամասն հաշվետվություններ ներկայացնել, ինչպես նաև կատարված աշխատանքների մասին հայտնել ԶԼՄ-ներին։

«Մենք համայնքներին առաջարկում են, որ դնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը որ հստակ նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում, իր բյուջեի եկամուտները հենց այն տուգանքներն են, որոնք որ կիրառում են, մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիներին կարողանանք բերել ցիվիլ դաշտ»,- նշեց պարոն Կարապետյանն՝ հավելելով, որ սա տրամաբանական քայլ է ու բյուջեից լրացուցիչ բեռ չի պահանջելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել