Վթար Շիրակի մարզում. երկու զոհ կա

Մայիսի 24-ին, ժամը 19:08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի 18 LU 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ս.) բախվել է Կամո գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդը և ուղևոր՝ 1967 թ. ծնված Ս. Հ.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել