Նախատեսվում է նորոգել 1481 տանիք. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտի վերջին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքի հարթ տանիքներ, որից 378-ը` հիմնովին, 370-ը՝ մասնակի: Մինչ այժմ հիմնովին նորոգվել է 66 բնակելի շենքի հարթ տանիք, մասնակի նորոգվել է 143 շենքի տանիք: Նախորդ շաբաթվա ընթացքում նորոգվել են 26 շենքերի հարթ տանիքներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2017 թվականին նախատեսվում է նորոգել 742 բազնաբնակարան շենքերի թեք տանիքներ, որոնցից 9-ը՝ հիմնովի, իսկ 733-ը՝ մասնակի: Ներկա դրությամբ մասնակի նորոգվել են 335 բնակելի շենքերի տանիքներ: Նախորդ շաբաթվա ընթացքում հիմնովին նորոգվել են 2, մասնակի՝ 34 թեք տանիքներ:
Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցներով: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները, ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել