Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

2017 թվականի մայիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի,  միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ  հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել