120-200 ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է

Մայիսի 18-ին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել, որում նշվում է.

«1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`

1) հավելվածի 50-րդ կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «1) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է»:

2) հավելվածը լրացնել նոր` 70-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ. «70. Սույն կարգի 16- րդ կետի 5-րդ ենթակետի «համակցված առաջադրանքներով` գրավոր» արտահայտության պահանջը ուժի մեջ է մտնում 2019 թվականից»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել