22-ամյա Սուրենը մահացել է պատահարից 6 ամիս անց

Ոստիկանությունից հայտնում են, որ 2016 թ. նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Նաիրիի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 7.40-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով հիվանդանոցում 2016 թ. նոյեմբերի 21-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1995 թ. ծնված Սուրեն Մանուկյանը ժամը 5.30-ին, մահացել է:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել