Նոր մանրամասներ. հայտնաբերվել է 3 նռնակ

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել